Անցանկալի անձ՝ ԵՄ-ի համար. ԵԽ-ն քվեարկել է ընդդեմ Լուկաշենկոյի
Եվրոխորհրդարանի 705 պատգամավորներից 560-ը կողմ է քվեարկել Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ չճանաչելու հարցում: Այսպիսով, Լուկաշենկոն անցանկալի անձ է հայտարարվել ԵՄ-ում: Ըստ ԵԽ-ի՝ նախագահական ընտրությունները Բելառուսում չեն եղել ոʹչ ազատ, ոʹչ արդար, ուստի Լուկաշենկոն չի կարող ԵՄ-ի կողմից դիտվել որպես հարևան պետության ընտրված նախագահ: Այսպիսի համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԵԽ առաջատար քաղաքական կուսակցությունները: Եվրոպացի պատգամավորները նաև կոչ են արել երկրում անցկացնել նոր ազատ ընտրություններ: «Վստահության արժանի հաշվարկները ցույց են տալիս, որ հաղթանակը պատկանում է Սվետլանա Տիխանովսկայային: Ուստի մենք չենք ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ որպես Բելառուսի ընտրված նախագահ ու նրան համարում ենք անցանկալի անձ Եվրոպական միության տարածքում: Մենք միանում ենք բելառուս ժողովրդի պահանջին՝ անցկացնել նոր ազատ ընտրություններ»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան ևս հրաժարվել է ճանաչել Բելառուսի ընտրությունները: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18