Գոմելում հրաժեշտ են տալիս ՕՄՕՆ-ի գործողություններից զոհված երիտասարդ մարզիկին
![]() Բելառուսի Գոմել քաղաքում հրաժեշտ են տալիս օգոստոսի 9-ին ցույցերի ժամանակ ձերբակալված, անուհետև մահացած 25-ամյա երիտասարդին՝ Ալեքսանդր Վիխորին: Նա լողի վարպետ էր: Նրա մայրը վստահեցրել է, որ տղան ցույցերի չի մասնակցել, այլ գնալիս է եղել իր ընկերուհու մոտ: Նա բացարձակապես ապաքաղաքական մարդ էր, անգամ չգիտեր՝ ովքեր են նախագահի թեկնածուները, չի քվեարկել ընտրություններին: Ամենայն հավանականությամբ՝ ՕՄՕՆ-ի ուժայիները նրան բռնել են ավտոբուսի կանգառում, նրանց գործողությունների արդյունքում երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է, նրան ժամանակին օգնություն չեն ցուցաբերել, ինչի հետևանքով մահացել է: Քույրը լրագրողներին պատմել է, որ երբ իրենք կապվել են քննիչի հետ՝ իմանալու՝ ինչ ընթացք է ստացել իրենց հարազատի սպանության գործը, քննիչն իբրև թե շտկել է իրենց՝ ասելով. «Ձեր տղան չի զոհվել, նա մահացել է թմրանյութերի գերդոզավորումից»: Սա ավելի է զայրացրել հարազատներին, որովհետև Ալեքսանդրն ամբողջ կյանքում անգամ ծխախոտ բերանին չի մոտեցրել: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
