Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Բելառուսում ցուցարարները նորից դուրս են գալիս փողոց

1248
Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 10:45
Բելառուսում ցուցարարները նորից դուրս են գալիս փողոց

Մինսկում և Բելառուսի մի շարք այլ քաղաքաներում այսօր վերսկսվել են խաղաղ բողոքի ակցիաները: Այս մասին հայտնում է բելառուսական TUT.by լրատվականը:

«Մարդիկ դուրս են գալիս փողոց, որպեսզի ասեն իրենց «Ոչ»-ը ձերբակալված խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժայինների կողմից իրականցվող բռնություններին ու ուժի կիրառմանը»,- գրում է լրատվականը:

Փողոցներից մեկում շղթա են կազմել բժիշկները, նրանք կանգնած են «Հերիք է ծեծեք մեր տղամարդկանց», «Բժիշկներն՝ ընդդեմ բռնության» գրություններով պաստառներով: Նշենք նաև, որ երեկվանից երկրում սկսվել են նաև գործադուլներ իրականացնել:

Բժիշկների ակցիան` Բելառուսում
Բժիշկների ակցիան` Բելառուսում