Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Իլոն Մասքը համաձայնել է օգնել Բելառուսին

5331
Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 23:40
Իլոն Մասքը համաձայնել է օգնել Բելառուսին

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքն իր կամքով չէ, որ ներքաշվել է բելառուսական դիմակայության մեջ։

Twitter-ի օգտատերերից մեկը սոցցանցում հաղորդագրություն է տեղադրել՝ կոչ անելով տեղեկատվություն տարածել Բելառուսում բողոքի ակցիաները ճնշելու մասին: Այնտեղ էլ եղել է դիմակայության կադրերով տեսանյութ և երկրում ինտերնետի բացակայության մասին մեկնաբանություններ։ «Յուրաքանչյուրը, ով ունի լսելի ձայն, այժմ օգտագործեք այն»,- գրված է հրապարակման մեջ, որում նշված են Իլոն Մասքի և Բիլ Գեյթսի օգտահաշիվները:

Առաջինն արձագանքել է Մասքն, ով գրել է մեկնաբանություններում. «Ցավում եմ կատարվածի համար, ինչպես կարող ենք օգնել». Առաջարկները տարբեր են եղել՝ հրապարակային հայտարարության և ֆինանսական աջակցության անհրաժեշտությունից մինչև Մասքի ընկերության արբանյակների օգտագործումը: Օգտատերերն առաջարկել են օգտագործել Starlink արբանյակները՝ Բելառուսում ինտերնետ կապի անխափան աշխատանքն ապահովելու համար: