Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մինսկում ՕՄՕՆ-ը կրակել է պատշգամբներում հավաքվածների ուղղությամբ

1554
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 23:05
Մինսկում ՕՄՕՆ-ը կրակել է պատշգամբներում հավաքվածների ուղղությամբ

Մինսկում ՕՄՕՆ-ն սկսել է կրակել պատշգամբներից ցուցարարներին ոգևորող ու ուժայինների հասցեին «ամոթ, ամոթ» գոռացող մարդկանց վրա:

Այս մասին հայտնում է Sputnik Belarus-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Դերժինսկու պողոտայում: «Կուտակված ավտոզակերից դուրս են եկել օմօնականները, ցուցարարները փախուստի են դիմել: Պատշգամբներում կանգնած մարդիկ սկսել են ուղղություն ցույց տալ ցուցարարներին՝ թե որ կողմ փախչեն ու որտեղ թաքնվեն: Զայրացած օմօնականները մի քանի անգամ կրակել են նրանց ուղղությամբ»,- հաղորդել է լրատվականը: Տուժածների մասին չի հաղորդվում: