Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

Ruptly-ի 2 աշխատակից 4-րդ օրն է՝ անհետ կորել են Մինսկում

1217
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 22:10
Ruptly-ի 2 աշխատակից 4-րդ օրն է՝ անհետ կորել են Մինսկում

Արդեն չորրորդ օրն է՝ ոչինչ հայտնի չէ Ruptly-ի՝ Մինսկում անհետ կորած 2 աշխատակիցերի մասին: Օգոստոսի 9-ի առավոտյան Սերգեյ Կամենետսկին ու Ալեքսանդր Կովոլյովը նկարահանելիս են եղել Մինսկի Կուզմա Չորնիի փողոցի ընտրատեղամասի բացումը: Վերջին հաղորդագրությունը, որ տղաները կարողացել են ուղարկել, եղել է 08:46-ին՝ «ձերբակալում են»:

Չնայած իրավապաշտպանների փնտրտուքներին՝ նրանց դեռ չեն գտել: Ruptly-ի ևս մեկ թղթակցի երեկ ազատ են արձակել: