Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

Մինսկի կենտրոն են ժամանել ՕՄՕՆ-ի և ներքին զորքերի ստորաբաժանումները

1105
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 20:35
Մինսկի կենտրոն են ժամանել ՕՄՕՆ-ի և ներքին զորքերի ստորաբաժանումները

Մինսկի կենտրոն են ժամանել Բելառուսի ներքին զորքերի գրոհայիններն ու ոստիկանության ստորաբաժանումները. հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության փոխանցմամբ, Անկախության պողոտայով, կենտրոնի ուղղությամբ շարժվում են ՕՄՕՆ-ի և ոստիկանների շարասյուները: Անկախության հրապարակի տարածքում նկատվում են հատուկ նշանակության ուժերի ավտոբուսները: Փողոցներում երթևեկությունը դեռևս չի արգելափակվել:

Մի քանի ոստիկանական և ջրցան մեքենաներ են տեղակայվել «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտ, որտեղ վերջին երկու օրերի ընթացքում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ:

Մոտակայքում՝ «Մաշերովայի» և «Պոբեդիտելի» պողոտաների երկայնքով ոստիկանությունը շղթաներ է կապել: Մի փոքր ավելի հեռու, իրավապահ մարմինները տեղադրել են մետաղական ցանկապատեր:

Հիշեցնենք՝ ցուցարարները բողոքում են կիրակի օրը Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: