Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Չինաստանի ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին խնայել սնունդը

4730
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 18:00
Չինաստանի ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին խնայել սնունդը

Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը կոչ է արել համաքաղաքացիներին զսպվածություն ցուցաբերել սննդի սպառման և վատնման հարցում, գրում է ТАСС-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

«Չնայած նրան, որ տարեցտարի մենք ավելի շատ հացահատկի բերք ենք ստանում, անհրաժեշտ է առաջվա պես գիտակցաբար մոտենալ պարենային անվտանգությանը»,- նշել է Սի Ցզինփինը՝ բնորոշելով սննդի վատնման սովորությունը որպես «տխուր և շշմեցուցիչ»: