Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին

578
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 16:05
172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է. «Եվս 172 միլիոն դրամի տեխնիկա՝ խոշորացված համայնքերին

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ:

Շահառու հերթական համայնքներն են՝

  • Սյունիքի մարզի Սիսիան համայնք,
  • Վայոց Ձորի մարզի Արենի համայնք,
  • Լոռու մարզի Ախթալա համայնք:

Սիսիան համայնքը կստանա համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա՝ 36 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ և աղբատար երկու մեքենա՝ յուրաքանչյուրը 35 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ:
Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա՝ 32 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ: Այս փուլում ընդհանուր ներդրումը կազմում է 172 միլիոն 100 հազար դրամ»:

172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին
172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին
172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին
172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին