Վարդան Մինասյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
![]() «Արարատ-Արմենիա» ակումբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հուլիսի 15-ին ավարտվեց Վարդան Մինասյանի և մեր ակումբի միջև կնքված պայմանգիրը՝ կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը: Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018-ից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-քի և կրել 14 պարտություն: Երկամյա աշխատանքի ընթացքում, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մինասյանին և իր մարզչական շտաբին համատեղ աշխատանքի և գրանցած հաջողությունների համար: Շնորհակալ ենք, Մինասյա՛ն: Մաղթում ենք հաջողություն: Ստորև ներկայացնում ենք Վարդան Մինասյանի խոսքը. «Ավարտվեց երկամյա իմ համատեղ աշխատանքը «Արարատ-Արմենիայի» հետ։ Այս ժամանակահատվածում մենք կարողացանք երկու անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ նվաճել սուպերգավաթ, և իհարկե հաջողություններ գրանցեցինք եվրոգավաթներում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատիրոջը, ողջ անձնակազմին, երկրպագուներին, և իհարկե թիմի ֆուտբոլիստներին հաջող աշխատանքի համար։ Ակումբին մաղթում եմ նորանոր հաջողություններ»»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
