Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ես չկարողացա գտնել Էլմար Մամեդյարովին». Իլհամ Ալիև

1255
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 22:40
«Ես չկարողացա գտնել Էլմար Մամեդյարովին». Իլհամ Ալիև

«Մեր դիվանագիտությունը պետք է լինի հարձակվող, ոչ թե՝ պասիվ և պաշտպանվող»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա հայտնել է, որ ադրբեջանական դիվանագիտությունը «չի համապատասխանում երկրի հաջող զարգացմանը»:

«Ներկա իրավիճակում ՀՀ վարչապետն ասում է «Արցախը Հայաստան է և վերջ»: Ես պատասխանում եմ դրան, իսկ ԱԳՆ-ն ինչ-որ մակարդակով պատասխանե՞լ է դրան, թե՞ ոչ...: ԱԳՆ-ն լռում է: Բոլորն առավոտից իրիկուն աշխատանքի վայրում են՝ ես, ԳՇ պետը, Պաշտպանության նախարարը: Ես չկարողացա գտնել Էլմար Մամեդյարովին: Ես Ալի Ասադովին հարցրի՝ որտե՞ղ է ԱԳ նախարարը»,- ասել է Ալիևը:

Ի պատասխան վարչապետ Ասադովն ասել է. «Ես հարցրել եմ, նա պատասխանել է՝ տնից է աշխատում»

Ի պատասխան Ալիևն ասել է. «Ինչպե՞ս թե, տնից է աշխատում»:

«Այո, ասել է՝ տնից է աշխատում, ես զանգել եմ նրան, փոխանցել եմ ձեր խոսքերը»- ասել է վարչապետը՝ մանրամասնելով նախարարի հետ իր զրույցը:

Իլհամ Ալիևն ասել է. «Հասկանալի է: Ես չեմ ուզում խորանալ: Ես շատ բան կարող եմ ասել: Բայց կարծում եմ՝ բավական է: Ամեն դեպքում բոլորը պետք է իմանան, թե ինչպիսին է իրական պատկերը, որ ճիշտ քայլեր արվեն»: