Ռուսաստանում հայկական համարանիշերով ավտոմեքենաները հետապնդվում են
![]() Ռուսաստանում հայկական համարանիշերով ավտոմեքենաները չէին հետապնդվում, բայց վերջերս, ինչպես ՌԴ մաքսային մարմինները, այնպես էլ ճանապարհային ոստիկանությունն, սկսել են պահանջներ ներկայացնել նրանց նկատմամբ, գրում է «За рулем» կայքը: Կարելի է ենթադրել, որ սա պայմանավորված է նրանով, որ սահմանին ոչ միայն չի վճարվել տուրքը, այլև նման ավտոմեքենաները թույլ են տվել խախտումներ, որոնք արձանագրվել են ճանապարհներին տեղադրված տեսախցիկների միջոցով: Ի դեպ, 2019-ի նոյեմբերին նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր ՌԴ Ներքին գործերի նախարարությանը, տրանսպորտի նախարարությանը, արդարադատության նախարարությանը, Դաշնային մաքսային ծառայությանը և Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ին մշակել երթևեկության կանոնները անտեսող օտարերկրյա վարորդներին պատժելու համար փաթեթ։ Սակայն, ըստ երևույթին, կարգադրությունը չի իրականացվել, փոխարենը որոշվել է արգելք սահմանել։ ՌԴ օրենսդրության մեջ հստակ բացատրություն չկա, թե արդյոք օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաների օգտագործումն օրինական է: Այդպիսի համարանիշներով մեքենաների վարորդները կարող են տուգանվել, օրինակ, 500 ռուբլով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 12.1 կետի համաձայն: Սակայն այն հակասում է ՌԴ Կառավարության 12.08.1994 N 938 որոշմանը (լրացված է 26.04.2020)՝ «ՌԴ տարածքում ավտոտրանսպորտային միջոցների և ինքնագնաց տեխնիկայի այլ տեսակների պետական գրանցման մասին» որոշմանը: Համաձայն դրա, ԵՏՄ երկրների մեքենաները կարող են ազատորեն տեղաշարժվել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Իսկ մաքսային օրենսդրության մեջ չկա արգելք՝ պաշտոնապես ձեռք բերված տրանսպորտային միջոցի շահագործումը իրականացնել ԵՏՄ տարածքում քաղաքացիների կողմից: |

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
13827.08.2026, 23:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
15419.08.2026, 23:42
Տիգրան Ջրբաշյանը՝ շահագործումից դուրս եկած մեքենաների խնդրի մասին
14718.08.2026, 13:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
17113.08.2026, 23:06
Ռուսական նոր ավտոմոբիլային ապրանքանիշ Tenet Plus-ը ներկայացրեց L4 և L6 քրոսովերները (տեսանյութ)
15113.08.2026, 22:30
«Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի նոյեմբերին». Ռոման Երիցյան
17712.08.2026, 19:18
