«Բյուջերի վիճակն այդքան վա՞տ է, որ փորձում եք այդպես լցնել այն». լրագրողները՝ նախարարին
![]() «Արդյոք բյուջերի վիճակն այդքան վա՞տ է, որ փորձում եք այդպես լցնել այն»,- գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից հետաքրքվեցին լրագրողները՝ անդրադառնալով անշարժ գույքի հարկի փոփոխությունների նախագծին, որը խորհրդարանի կողմից օրերս ընդունվեց 2-րդ ընթերցմամբ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Շատ տարօրինակ հարց է: Հարկային համակարգի փոփոխությունները մի օրում ծագած կարիքին արձագանք չեն: Դա գնահատված, մանրամասն վերլուծության արդյունքում ձևավորված մոտեցումների արտացոլումն է օրենսդրական կարգավորումների մեջ: Այժմեական խնդիր չէ լուծվում, հատկապես որ այսօրվա վրա այս փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունենալու: Եթե խոսքը վերաբերում է պետական բյուջեին, ապա ընդհանրապես որևէ ազդեցություն չի ունենալու ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ոչ էլ 2026 թվականին, որովհետև սա համայնքային բյուջեի եկամտային մասն է համալրելու: Իսկ համայնքային բյուջեի տեսակետից այս օրենսդրական փոփոխության ազդեցության առաջին զարգացումը տեղի կունենա 2021-ի դեկտեմբերի 1-ին: Մինչ այդ, ինչքան էլ լավ կամ վատ լինի բյուջեի վիճակը, դրա վրա այս փոփոխությունն ազդեցություն չի ունենա»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
