Երևան`   +26 °C
Այսօր`   Կիրակի, 05 հուլիսի, 2020 թ.

Օրգանիզմ, որն ունի 720 սեռ, բայց չունի ուղեղ

664
Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 00:00
Օրգանիզմ, որն ունի 720 սեռ, բայց չունի ուղեղ

Այս զարմանահրաշ օրգանիզմը ֆիզարումն է՝ լորձասունկը։ Այն ունի վառ դեղին գույն և 720 սեռ։ Այս միաբջիջ արարածը նման է սնկի, սակայն գուրծում է ինչպես կենդանի։ Ֆիզարումի սեռը կախված է ԴՆԹ-ի մոլեկուլների պատահական դասավորվածությունից։ Կարողանում է շարժվել առանց ոտքերի կամ թևերի։

Օրգանիզմ, որն ունի 720 սեռ, բայց չունի ուղեղ
Օրգանիզմ, որն ունի 720 սեռ, բայց չունի ուղեղ

Նա սնվում է միկրոբներով, սնկային սպորներով և բակտերիաներով։ Ֆիզարումը չունի աչքեր, չունի քիթ կամ ստամոքս, բայց ունի ընկալիչներ, որոնք զգում են մոլեկուլների հոտը։

Օրգանիզմ, որն ունի 720 սեռ, բայց չունի ուղեղ
Օրգանիզմ, որն ունի 720 սեռ, բայց չունի ուղեղ

Չնայած ուղեղի բացակայությանը, նրանք կարող են սովորել և կիսվել իրենց գիտելիքներով այլ օրագնիզմների հետ։ Նրանք միաձուլվում են և տեղի է ունենում գիտությանն անհայտ մի երևույթ, որից հետո նրանք առանձնանում են, և երկրորդ ֆիզարումն արդեն տիրապետում է այն ինֆորմացիային, որն ուներ առաջինը։ Գիտնականները դա պարզել են, երբ որոշ ֆիզարումների սովորեցրել են աղից չվախենալ, ապա միաձուլումից հետո մյուս ֆիզարումները նույնպես սկսել են չվախենալ։

Օրգանիզմ, որն ունի 720 սեռ, բայց չունի ուղեղ
Օրգանիզմ, որն ունի 720 սեռ, բայց չունի ուղեղ

Մեկ այլ՝ լաբիրինթոսում անցկացված թեստի ժամանակ նրանք գտել են ամենակարճ ճանապարհը, իսկ կրկնակի թեստի ժամանակ հիշել այն և շարժվել նույն ուղղությամբ։
Այս օրգանիզմն իր մեջ համախմբում է երեք դասերի հատկությունները՝ սնվում է ինչպես կենդանիները, տարածվում ինչպես սնկերը և ունի բույսերին բնորոշ գունավորում։

Օրգանիզմ, որն ունի 720 սեռ, բայց չունի ուղեղ
Օրգանիզմ, որն ունի 720 սեռ, բայց չունի ուղեղ