Գագիկ Ծառուկյանի որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, վարակվել է կորոնավիրուսով: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ Նվեր Ծառուկյանին հրավիրել էին հարցաքննության, սակայն նրա փաստաբանը գրությամբ տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով այս պահին չի կարող ներկայանալ, քանի որ նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել: Հարցին, թե ի՞նչ գործի շրջանակներում էր Ծառուկյանը հրավիրվել հարցաքննության, Եգանյանը պատասխանել է. ««Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում քաղաքացի Նվեր Ծառուկյանն ունի վկայի դատավարական կարգավիճակ»: Հիշեցնենք՝ 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերածվել էր զինված միջադեպի: Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 7, մահացել՝ 2 անձ. նրանցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 30-ամյա Արտաշես Գևորգյանն էր, մյուսը՝ 21-ամյա Ջիվան Հարությունյան: Հունվար ամսին ՔԿ-ն հայտարարեց, որ 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Մյուս մեղադրյալների, սպանությունների, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և մի շարք այլ հանգամանքներով նախաքննությունը շարունակվում է: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54