Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բույսեր՝ հանդիսատեսի փոխարեն․ Բարսելոնայում Պուչինի են նվագել սենյակային բույսերի համար

1211
Հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ., 23:30
Բույսեր՝ հանդիսատեսի փոխարեն․ Բարսելոնայում Պուչինի են նվագել սենյակային բույսերի համար

Բարսելոնայի Liceu օպերային թատրոնը, կարանտինից հետո վերսկսել է իր աշխատանքը։ Առաջին հանդիսատեսները, սակայն, եղել են բույսերն՝ իրենց ծաղկամաններում։ Իսկ երաժշտասեր մարդիկ համերգը կարողացել են դիտել առցանց հարթակում։
Իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջոկոմո Պուչինիի «Քրիզանթեմներ» ստեղծագործությունը լսել է ավելի քան 2 հազար բույս։
«Բույսերի և հողի կողքին ես ինքս ինձ ավելի մոտ եմ զգում։ Ավելի, քան երբևէ մոտ եմ զգում մարդկանց, թեև չեմ կարող գրկել նրանց»,- ասել է գաղափարի հեղինակ, նկարիչ Էուջենիո Ամպուդիան։
Այս քայլը, նրա կարծիքով, խորհրդանշում է արվեստի, երաժշտության և բնության ուժը, որն ուղղորդում է մեզ դեպի նորմալ կյանք վերադառնալու ճանապարհը։
Բոլոր 2292 բույսերն էլ նվիրվելու են բուժաշխատողներին՝ որպես երախտագիտություն վերջին ամիսներին նրանց կատարած ծանր աշխատանքի համար։