Կոսովոյի ղեկավարին մեղադրել են հարյուր սպանության ու ռազմական հանցագործությունների համար
![]() Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին մեղադրել են ռազմական հանցագործությունների, ինչպես նաև՝ մարդկության դեմ հանցագործությունների, շուրջ հարյուր սպանության, բազմաթիվ կտտանքների, առևանգումների ու հետապնդումների համար: Այս մասին հատարարել են Հաագայի դատարանում, որտեղ քննվում են Կոսովոյում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, գրում է Deutsche Welle-ն: Մեղադրանքներ են առաջադրվել նաև նախկին 9 գրոհայինի: Նշվում է, որ նրա ղեկավարման ամբողջ ժամանակահատվածում տուժել են հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում նաև՝ քաղաքական ընդդիմադիրներ: Հատուկ դատարանը Հաագայում ստեղծվել է 2016 թվականին՝ Կոսովոյի ազատագրության բանակի նախկին անդամներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Դատարանը քննում է հանցագործությունները սերբերի, գնչուների, ալբանացիների նկատմամբ, որոնք կիրառվել են 1998-2000 թվականներին: Հաշիմ Թաչը Կոսովոյի ազատագրության բանակի հիմնադիրն է, որը պայքարում էր Սերբիայի անկախության համար: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
