Միխայիլ Գալուստյանի ու Ալեքսանդր Ռևվայի բիզնեսը ձախողվել է
![]() Միխայիլ Գալուստյանին ու Ալեքսանդր Ռևվային պատկանող «Эйс Гейминг» ընկերությունը փակվել է, հայտնում է Mash Telegram-ալիքը: Կազմակերպությունը զբաղվում էր CS:GO խաղի համար նախատեսված տարրերի վաճառքով: Գալուստյանին պատկանում է ընկերությունում 20% բաժնեմասը, իսկ Ռևվային՝ 5%-ը։ Նշվում է, որ բիզնեսն ի սկզբանե՝ սկսած 2016-ից, աշխատել է վնասով, իսկ վնասի չափը 2019-ին կազմել է 2,4 միլիոն ռուբլի: Ներկա պահին ընկերության կայքն անհասանելի է, իսկ ընկերության էջը սոցիալական ցանցերում վերջին անգամ թարմացվել է 2017 թվականին: 2019-ի հոկտեմբերին Գալուստյանը լքեց ТНТ-ն՝ տեղափոխվելով СТС հեռուստաալիք: Գալուստյանը պնդում էր, որ չի վիճել նախկին գործատուի հետ աշխատավարձի չափի փոփոխման համար: ТНТ-ում աշխատած տարիներին կատակերգուն հանդիսացել է Comedy Club-ի ռեզիդենտ, նկարահանվել է «Наша Russia» հումորային նախագծում։ Ռևվան հանդիսանում է Comedy Club-ի ռեզիդենտ, իսկ 2019 թվականից ներառվել է ամենաբարձր վարձատրվող կատակերգուների ցանկում: Հայտնի է, որ Ռևան կոորպորոտիվներին մասնակցելու համար պահանջում է 2 միլիոն ռուբլի գումար: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
