Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բժշկական անձնակազմ, 30000 թեստ և փորձանմուշի 60000 տարա. Լիտվան օգնություն է ուղարկել Հայաստան

1039
Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 10:55
Բժշկական անձնակազմ, 30000 թեստ և փորձանմուշի 60000 տարա. Լիտվան օգնություն է ուղարկել Հայաստան

Լիտվայում Հայատանի դեսպանությունը տեղեկացնում է. «Հունիսի 19-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը։

8 բուժաշխատողից ու 3 մասնագետից բացի Հայաստան է ուղարկվելու նաև կորոնավիրուսի 30 000 հատ թեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ (ֆիլտր)»։