Պուտինի կուսակցությունը մտահոգված է Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակով
1576
Հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ., 21:20
![]() ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը մտահոգություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ և հույս հայտնել, որ այն շուտափույթ լուծում կստանա՝ օրենքի խստագույն պահպանմամբ: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը: «Ցանկանում ենք, որ մեր հայ գործընկերները շուտափույթ դուրս գան առաջացած կոնֆլիկտից, որն արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից շատ հեռու: «Եդինայա Ռոսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները 2008 թվականից հաջողությամբ համագործակցում են՝ «ի շահ երկու երկրների ժողովուրդների»», - ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարն է Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
