Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

974
Չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ., 10:35
Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

Բրազիլիայում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 34 918 նոր դեպք։ Ըստ պաշտոնական տվյալների՝ համավարակի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 1 282 մարդ:

Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 923 189-ի, մահացել է 45 241 մարդ, ապաքինվել՝ 441 729-ը։ Սան Պաուլո նահանգը Բրազիլիայում ներկա դրությամբ կորոնավիրուսի էպիկենտրոնն է: Այստեղ կորոնավիրուսով վարակման 190 285 դեպք է գրանցվել, որոնցից 11 132-ը՝ մահվան ելքով: