Ուղեղն ապշեցրել է գիտնականներին վերականգնվելու ունակությամբ
![]() Ուղեղի բջիջները թարմացվում են, այն էլ բավականին բարձր արագությամբ՝ տարեկան 1,75%: Այս փաստը թույլ են տվել բացահայտել ցամաքային միջուկային փորձարկումները, որոնք անցկացվել են 20-րդ դարի կեսերին, գրում Է «Cell» ամսագիրը: Մինչև 1960-ական թվականները համարվում էր, որ մեծահասակ կաթնասունների մոտ նոր նեյրոններ չեն հայտնվում, իսկ նյարդային բջիջների կորստի դեպքում նրանց գործառույթն իրենց վրա են վերցնում դեռևս կենդանի բջիջները: 1962 թվականին ամերիկացի Ժոզեֆ Օլթմանն առնետների վրա փորձարկումներով առաջին անգամ ցույց է տվել, որ հասուն կրծողների մոտ նեյրոգենեզի գործընթաց է ընթանում, իսկ 30 տարի անց՝ 1998 թվականին, Պետեր Էրիքսոնի խումբը հայտնաբերել է, որ նոր բջիջներ ձևավորվում են նաև մեծահասակ մարդկանց ուղեղում: Սակայն մինչ օրս գիտնականները չունեն տվյալներ այն մասին, թե որքան արագ են ի հայտ գալիս նոր նեյրոնները, և արդյոք այդ գործընթացը կարող է լրջորեն ազդել մարդու հիշողության և մտավոր ունակությունների վրա: Քարոլինի ինստիտուտից (Շվեդիա) Քրիսթի Սփոլդինգը և նրա գործընկերներն անսովոր մեթոդ են օգտագործել «նոր ծնված» բջիջների հայտնաբերման համար. նրանք փնտրում էին մեծ քանակությամբ ածխածնի ռադիոակտիվ իզոտոպով նեյրոններ։ Այս իզոտոպը քիմիապես ոչնչով չի տարբերվում «նորմալ» ածխածին-12-ից և յուրացվում է օրգանիզմի կողմից, բայց այն շատ հազվադեպ է հանդիպում: Սակայն 1945-ից մինչև 1963 թթ․ ընկած ժամանակաշրջանում, երբ երկրները միջուկային փորձարկումներ էին անցկացնում ցամաքի վրա, մթնոլորտում և օվկիանոսում, բնական միջավայր է ընկել մեծ քանակությամբ ածխածին-14, որը ծագել է ատոմային պայթյունների ժամանակ և սննդամթերքի միջոցով հայտնվել մարդկանց օրգանիզմում: Գիտնականները հիպոկամպում (ուղեղի՝ հույզերի և հիշողության հետ կապված գոտում) մեծ քանակությամբ ածխածին-14 նեյրոններ են հայտնաբերել, որոնք ներդրված են ԴՆԹ-ում, ինչն ապացուցել է, որ այդ բջիջներն առաջացել են արդեն ծնվելուց հետո: Հետազոտողները պարզել են, որ մեծահասակների մոտ հիպոկամպում հայտնվում է օրական մինչև 700 նոր նեյրոն, ինչը համապատասխանում է տարեկան 1,75% ուղեղի բջիջների նորացման արագությանը: Սփոլդինգը և նրա գործընկերները նշում են, որ նման «ուշ» նեյրոնները կարող են էական ազդեցություն ունենալ ուղեղի գործառույթների վրա: |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
56506.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
68404.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39104.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72729.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31429.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75028.09.2026, 22:55
