Կառավարությունը ևս մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրությունը
![]() Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն երկարաձգելու հարցը։ Հիշեցնենք՝ սա երրորդ երկարաձգումն է․ այն պատճառները, որոնց բերումով արտակարգ դրություն էր հաստատվել, վերացված չեն։ «Ամենօրա ռեժիմով հրապարակվող թվերն արտահայտությունն են այն բանի, թե ՀՀ-ում վերջին 7-ից 14 օրվա ընթացում ինչպես են պահպանվել հակահամաճարակային կանոնները։ Մեկ-երկու օր պոզիտիվ ազդակներից հետո նկատում ենք, որ երբ թվերի նվազում է լինում, կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք արձանագրում, ինչը մեծ պրոբլեմ է։ ՀՀ քաղաքացիները պետք է արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերն արտահայտում են՝ ինչպես ենք պահպանել կանոնները․․․ Մեր դեպքերի 75 և ավելի տոկոսն անցնում է առանց բարդության, բայց դրանով անուղղակիորեն մեծացնում ենք ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի ու մահերի թիվը։ Մենք բոլորս բոլոր հնարավոր միջոցներով պետք է այս ուղերձը տեղ հասցնենք քաղաքացիներին՝ չմտածելով, որ էլի ենք ասել։ Եթե թվերը անկում չեն ապրում, պետք է ասենք հազար, տասը հազար անգամ»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
