Մզկիթում կրակ բացած ահաբեկիչը դատապարվել է 21 տարվա ազատազրկման
1386
Հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ., 20:40
![]() Նորվեգական դատարանը 21 տարվա ազատազրկման է դատապարտել ահաբեկիչ Ֆիլիպ Մասնհաուսին, ով 2019 թվականի օգոստոսի 10-ին կրակ էր բացել Օսլոյի մոտակայքում գտնվող մզկիթում՝ վիրավորելով 65-ամյա պահակին: Սա ամենադաժան պատիժն է, որ նախատեսված է երկրի օրենսդրությամբ: Պատժի առանձնահատկությունն այն է, որ ազատազրկվածը կարող է բանտում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ համարվում է վտանգավոր հանրության համար: Ըստ այդմ, նրա պատիժը կարող է երկարացվել. հավելենք, որ Նորվեգիայում արգելված է ցմահ ազատազրկումը: Նմանատիպ դատավճիռ կայացվել էր նաև 2012 թվականին՝ ահաբեկիչ Անդերս Բրեյվիքի նկատմամբ, ով 2011 թվականի հուլիսի 22-ին պայթյուն էր իրականացրել Օսլոյի կենտրոնում՝ սպանելով 77 մարդու, վիրավորելով 151-ի: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
