«Ժամը 9-ի դրությամբ ունեցել ենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի». նախարար
![]() «Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այսօր կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը հասել է 566-ի. սա բացարձակ թվով նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք, որ հետազոտությունների թիվն էլ է այդքան մեծ եղել. արվել է 2233 թեստ՝ նախորդ 1751-ի փոխարեն. դրական նոր թեստերի տոկոսը մոտավորապես նույնն է. սա կարևոր ցուցանիշ է: Երեկվա դրությամբ, գումարային ունեցել ենք մոտ 500 ծայրահեղ ծանր և ծանր պացիենտներ, սակայն կարող եմ փաստել, որ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար: Ամենակարևոր ցուցանիշը, որին մենք հաճախ անդրադառնում ենք՝ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունեցել ենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի, որից միայն 4-ն են տանը, մյուսները՝ այլ հիվանդանոցներում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ»,- կառավարության նիստում, գնահատելով կորոնավիրուսային իրավիճակը երկրում, ասաց նախարար Արսեն Թորոսյանը: Այդուհանդերձ, Թորոսյանը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում, իրավիճակից կախված, պետք է խստացնել արտակարգ դրության կանոնների պահպանման վերահսկողությունը և նաև՝ որոշումներ փոխել: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
