Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
967
Չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ., 15:15
![]() Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, ևս 5 մարդ վարակվել է արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Այս մասին հայտնել է Ռամին Բայրամլին: TƏBİB-ի ներկայացուցիչն ասել է, որ նախկինում վարակվածության մակարդակը Բաքվում եղել է 43-46%-ի սահմաններում, այժմ կազմում է ավելի քան 50%: «Վարակվածների թվին զուգահեռ ավելացել են ծանր դեպքերի և մահվան ցուցանիշները: Մայիսի 18-ից 25-ը գրանցվել է վարակման 848 դեպք, ապաքինվել է 592 մարդ, մահացել 10 հիվանդ: Մայիսի 25-ից մայիսի 31-ը վարակվել է 1 372 մարդ, ապաքինվել է 821-ը, մահացել՝ 14-ը: Հունիսի 1-ից 7-ը 2 059 մարդ է հիվանդացել, ապաքինվել՝ 721 հիվանդ, մահացել՝ 25-ը»,- նշել է Բայրամլին: Մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 8 191 դեպք, մահացել է 98 մարդ, ապաքինվել՝ 4 606-ը։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
