Վորոնեժում Երևանից ժամանած 16 տոննա մաքսանենգ ծխախոտով ինքնաթիռ են առգրավել
Վորոնեժի սահմանապահներն առգրավել են Երևանից ներմուծված 16 տոննա ծխախոտ: Կեղծված ծխախոտի հսկայական խմբաքանակը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ ժամանած բեռնատար ինքնաթիռում. այս մասին հայտնում է Вести Воронеж կայքը: Դատելով պիտակներից՝ բոլոր ծխախոտներն արտադրվում են Հայաստանում: Ապրանքի վրա չկան ակցիզային դրոշմանիշներ և հատուկ գծանշաններ, որոնք անհրաժեշտ են ծխախոտի արտադրանքի համար: Ի դեպ, սա վերջին մեկ ամսում Հայաստանից պայմանագրային ծխախոտի երկրորդ խոշոր առաքումն է: Ապրիլի վերջին նույնպիսի ծխախոտներ առգրավեցին Կրասնոդարի սահմանապահները: Հենց Հայաստանում՝ կեղծ առևտրի կասկածով, մի ամբողջ սկանդալ բռնկվեց: Երկրի նախկին նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը, մեղադրեց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս ապօրինի բիզնեսը կազմակերպելու մեջ: Վերջինն էլ, իր հերթին, Մինասյանին սպառնում է անվտանգության ուժերով։ Մինչդեռ, ըստ Մինասյանի, Վորոնեժի դրվագը շատերից մեկն է միայն և ծխախոտի տեղափոխումը Ռուսաստան շարունակվում է արդեն երկու տարի: Մասնագետները Վորոնեժում բոլոր առգրավված ծխախոտի վաճառքի գինը գնահատել են 70 միլիոն ռուբլի: Տեսանյութն՝ այստեղ։ |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30