Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

#COVID_19-ից մահերի թվով Բրազիլիան շրջանցել է Իտալիային

1455
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 16:45
#COVID_19-ից մահերի թվով Բրազիլիան շրջանցել է Իտալիային

Բրազիլիայում, արդեն երրորդ օրն անընդմեջ, գրանցվում է COVID-19 կորոնավիրուսի համաճարակից մահերի ռեկորդային ցուցանիշ, հայտնում է Globo հեռուստաալիքը։ Նախօրեին մահացել է 1 479 մարդ: Բրազիլիայում կորոնավիրուսից ընդհանուր մահացել է 34 021 հիվանդ։ Այս ցուցանիշով երկիրը շրջանցել է Իտալիային (33 689 մահ)։

Բրազիլիայում համաճարակի բռնկվելուց ի վեր հայտնաբերվել է հիվանդության 616 հազար դեպք, ապաքինվել է 275 հազար մարդ։