Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ո՞վ է որոշում օրական քանի թեստ արվի». Էդմոն Մարուքյան

1190
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 13:20
«Ո՞վ է որոշում օրական քանի թեստ արվի». Էդմոն Մարուքյան

«Մենք միայն գիտենք օրվա թվերը. այդ թվերը ո՞նց են որոշվում՝ չգիտենք: Ասեմ՝ որոշվում են հետևյալ ձևով. կա մի հզոր մարդ. էս գերհզոր մարդը որոշում է ամեն օր, թե վաղը քանի դեպք է լինելու: Ո՞վ է այդ մարդը, պետք է իմանանք: Եթե ես էսօր որոշեմ հանձնել 3000 մարդու թեստ, վաղը մոտավորապես 1000 դեպք ենք արձանագրելու: Եթե որոշեմ, որ այսօր 500 թեստ արվի, վաղը ունենալու ենք այդ թվի 1/3-ը: Հիմա եթե ասվել է, որ մայիսի վերջին կլինի 10 000, վերջին մի շաբաթը թեստերի թիվը բարձրացվել է և արդյունքով դարձել է 10 000»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հաստատված դեպքերին և թեստերին:

Նրա համար հարց է՝ ո՞վ է որոշում, թե օրական քանի թեստ արվի. «Ինչո՞ւ, օրինակ, օրական 5000 թեստ չի արվում. հենց այս ինֆորմացիան է փակ բոլորիս համար, սա է խնդիրը, դրա համար ես չեմ կարող ասել՝ արժի՞, որ մեր պետությունը դիմի միջազգային գործընկերներին, հարևան երկրներին, ասի՝ մեզ օգնեք, վատ է վիճակը: Իրենք են տիրապետում այդ ինֆորմացիային, իրենք գիտեն, որ այո, եթե դրա կարիքը կա՝ պետք է օգնել»,- ասաց Մարուքյանը: