Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ում անկարգությունների վրա իրենց ազդեցությունն ունեն արմատական խմբավորումները․ #NewYorkPost

1304
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 18:50
ԱՄՆ-ում անկարգությունների վրա իրենց ազդեցությունն ունեն արմատական խմբավորումները․ #NewYorkPost

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել է, որ կան ցույցերը հրահրող ծայրահեղական խմբավորումների ներգրավման ապացույցներ, գրում է New York Post-ը:

Մասնավորապես, Բարը մատնանշել է ծայրահեղական Antifa խմբավորումը, որը ցույցերի ժամանակ «հետապնդել է սեփական բռնի նպատակները», որոնք սկսվել էին Մինեապոլիսում, անզեն սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։

Գլխավոր դատախազը նշել է նաև հակաիշխանական նոր Boogaloo շարժման մասին, որը ցանկանում է զինված ապստամբություն իրականացնել գոյություն ունեցող համակարգի դեմ: Անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 50 մարդ, ովքեր համագործակցել են արմատական խմբավորումների հետ: Գլխավոր դատախազ Բարը նաև կոչ է արել նահանգապետերին և տեղական ինքնակառավարման այլ պաշտոնյաներին համագործակցել ոստիկանության և Ազգային գվարդիայի հետ: