Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ՊԵԿ-ում առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն»․ վարչապետ

1418
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 10:20
«ՊԵԿ-ում առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հեռավար է մասնակցում բյուջետային քննարկումներին, անդրադարձավ Դավիթ Անանյանի հրաժարականին․ «Բյուջեի կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, ու քանի որ նա լքելու է այդ պաշտոնը, ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ այս ընթացքում կատարած աշխատանքների համար։ ՊԵԿ-ում առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն, և հուսով ենք՝ բովանդակային փոփոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, ավելի կխորանան ու ընդգրկուն կդառնան»։