Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել

1274
Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 14:25
Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ 59-ամյա Յուրի Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ Յուրի Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք և նույն օրենսգրքի 310-րդ հոդվածի՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։