Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Կատաստրոֆիկ մասշտաբ է․ չկա այնպիսի կառույց, որը կլուծի այս հարցը»․ վարչապետ

1022
Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 13:20
«Կատաստրոֆիկ մասշտաբ է․ չկա այնպիսի կառույց, որը կլուծի այս հարցը»․ վարչապետ

«Ես չգիտեմ ուրիշ ռեժիմ, չկա ուժային տենց կառույց, որ էս հարցը լուծի, դա քաղաքացու մեջ պետք է լինի․․․ Էն վարչական հատվածները՝ ԿԲ-ի, Ոստիկանության, ՊԵԿ-ի հետ, այո՛, մեր խնդիրն է, ես դրանով կզբաղվեմ, բայց մեզնից յուրաքանչյուրի մասին եմ խոսում։ Հիվանդանոցներում տեղերը սպառվում են, սիրելի՛ հայրենակիցներ, որովհետև այս տեմպը մի օրում հնարավոր չի կանգնեցնել ու սա՝ կանոնները չպահպանելու հետևանքով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով մասսայական միջոցառումներին ու քաղաքացիների կուտակումներին․ «Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամեն մեկս մեր սխալն ընդունենք ու մի քայլ հետ անենք՝ անդունդ տանող ճանապարհից։ Չգիտեմ՝ ասեմ խնդրում եմ, ի՞նչ ասեմ, ես ինձ ի՞նչ խնդրեմ․․․ Ես պետք է փոխեմ իմ վարքագիծը և ես փոխում եմ իմ վարքագիծը։ վերջին 15 տարում դրանով եմ զբաղված եղել»։