Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

««Մեյմանդարի» շուկան փակված է. կան ձերբակալվածներ». Ն. Փաշինյան

1093
Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 11:45
««Մեյմանդարի» շուկան փակված է. կան ձերբակալվածներ». Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ «Մեյմանդարի» շուկան փակված է. ««Մեյմանդարի» շուկան փակված է։ Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»։