«Շուշիում օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ». Նիկոլ Փաշինյան
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտակարգ դրության կանոնների պահպանմանը, միաժամանակ նաև՝ Շուշիում, Արցախի նախագահի երդմնակալության օրը կազմակերպված միջոցառմանը. «Անընդհատ պտտում-պտտում են այդ լուսանկարը: Դա տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում: Մենք հիմա, որ խոսում ենք բանկերի կուտակումների մասին, ոչ թե խոսում ենք ճաշակի, այլ կարգը, կանոնը, օրենքը խախտելու մասին: Արցախում՝ Շուշիում, ոչ մի օրենք չի խախտվել: Էնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ: Եվ մենք պետք է հասկանանք, որ այստեղ առողջապահական խնդիր չէ, ԱՆ-ը ինչ կարողանում՝ անում է, մի բան էլ ավել: Սա կարգ ու կանոնի խնդիր է: Ես որ հեղափոխություն եմ արել, հեղափոխական խոսքով վարչապետ եմ դարձել, հիմա պետք է սպեցնազը հանեմ, ծեծուջարդ անե՞մ ժողովրդի մեջ, որ կարգուկանո՞ն պահպանեն»,- ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54