Գլխավոր դատախազը չբացառեց, որ Վարչական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել
Վարչական դատարանը մայիսի 29-ին բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը, ըստ որի՝ մինչև համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ ԱԺ պատգամավոր Արսուսյակ Ջուլհակյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի դատարանի դիրքորոշման վերաբերյալ. արդյոք նման դիրքորոշումը նշանակո՞ւմ է, որ ՔԿՀ-ներում գտնվող բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն առողջական խնդիրներ, կամ խոցելի խումբ են, կարող են օգտվել նման հնարավորությունից։ Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Հայտի ակտը, որի մասին Դուք խոսում եք, ոչ թե դատարանի կողմից, ըստ էության, վերջնական կայացված ակտն է, այլ դատարանը հայցի ապահովման միջոցն է կիրառել և որպես հայցի ապահովման միջոց սահմանվել է, որ մինչև գործի լուծումը կամ այլ խոսքով ասած՝ մինչև արտակարգ դրության ավարտը Քոչարյանը չի տեղափխվի ՔԿՀ: Որպես կանոն օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում: Բայց բովանդակային առումով իմ համոզումն այն է, որ դատախազն այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա՝ առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների արդյունավետ իրացման շրջանակներում: Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առաքվել դատախազություն և հույս ունեմ, որ մենք այսօր կստանանք համապատասխան ակտը, կծանոթանանք դրա հիմնավորումներին և քրեակատարողական ծառայության մեր գործընկերների հետ կքննարկենք հետագա անելիքները»: Ջուլհակայանի հարցին, թե չի՞ բացառում, որ դատարանի որոշումը հնարավոր է բողոքարկվի, Գլխավոր դատախազն ասաց. «Իհարկե, չեմ բացառում»: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30