Բելգիայի արքայազնը մասնակցել է երեկույթի ու վարակվել կորոնավիրուսով
![]() Բելգիայի արքայազն Յոահիմը համավարակի պայմաններում այցելել է Իսպանիա և այնտեղ վարակվել կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է BBC News-ը: Հաղորդվում է, որ Բելգիայի թագավոր Ֆիլիպի 28-ամյա զարմիկն աշխատանքի բերումով Իսպանիա է ժամանել մայիսի 26-ին, իսկ 2 օր անց Կորդովում մասնակցել է երեկույթի: Հավաքույթին մասնակցել է 27 մարդ, ինչն արդեն իսկ ինքնամեկուսացման ռեժիմի խախտում է, քանի որ տեղի օրենքները թույլ են տալիս հավաքվել ոչ ավելի, քան 15 հոգանոց խմբերով: Ի դեպ, բելգիական լրատվամիջոցները պնդում են, որ երեկույթին մասնակցել է ոչ ավելի, քան 10-12 մարդ: Իսպանական ոստիկանությունն արդեն ստուգումներ է սկսել, ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին սպառնում է 10 հազար եվրո տուգանք: Այժմ արքայազնն ինքնամեկուսացման մեջ է Իսպանիայում: Նրա մոտ կորոնավիրուսի թույլ ախտանշաններ կան: Արքայազն Իոահիմը Բելգիայի այժմյան թագավորի քրոջ՝ արքայադուստր Աստրիդ Բելգիացու որդին է, նա բելգիական թագավորության գահի 10-րդ գահաժառանգն է: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
