Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ռուս միլիարդատերերի ունեցվածքն ավելացել է 62 միլիարդ դոլարով

1153
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 22:15
Ռուս միլիարդատերերի ունեցվածքն ավելացել է 62 միլիարդ դոլարով

Forbes-ի՝ ռուս միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում մասնակիցների ունեցվածքը կորոնավիրուսի համավարակի ժամանակ ավելացել է 62 միլիարդ դոլարով՝ հասնելով մինչև 454 միլիարդ դոլարի, գրում է Forbes-ը: Նշվում է, որ համեմատության համար ելակետ է ընտրվել մարտի 18-ը: Մարտի 18-ին նաև ֆոնդային բորսաներում գները զգալիորեն նվազել են:

Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ «Նորնիկել» ընկերության սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, ում կարողությունը կազմում էր 19,7 միլիարդ դոլար ավելացել է՝ հասնելով 26․1 միլիարդ դոլարի: Երկրորդ տեղում НОВАТЭК-ի գլխավոր սեփականատեր Լեոնիդ Միխելսոնն է, ում կարողությունը 17.1 միլիարդ դոլարից դարձել է 22.5 միլիարդ դոլար: Երրորդ տեղում է «НЛМК»-ի տնօրենների խորհրդի նախագահ ու հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը, ում կարողությունն ավելացել է 3 միլիարդ դոլարով (21 միլիարդ դոլար):