Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Կառավարության որոշմամբ կլուծվի Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքների բնակարանի հարցը

889
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 13:40
Կառավարության որոշմամբ կլուծվի Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքների բնակարանի հարցը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց մեկնարկել Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ նպատակով նախատեսվում է 2 մլրդ 169 մլն դրամն ուղղել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցի լուծմանը: Այս փուլում խոսքը 185 ընտանիքի մասին է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ թե որքա՞ն գումար է հատկացվում ամեն ընտանիքի, Պապիկյանը պատասխանեց, որ դա կախված է ընտանիքի անդամների թվից և այլ չափանիշներից։