Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ժերար Դեպարդյեն Ռուսաստանից աջակցություն կստանա կորոնավիրուսային ճգնաժամի շրջանակներում

1067
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 02:10
Ժերար Դեպարդյեն Ռուսաստանից աջակցություն կստանա կորոնավիրուսային ճգնաժամի շրջանակներում

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով Ռուսաստանում գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր, ճանաչվել է որպես կորոնավիրուսի պանդեմիայի զոհ և կարող է ստանալ պետության աջակցությունը: Այս մասին հայտարարել է դերասանի փաստաբան Յուրի Մոսմանը:

«Դեպարդյեն՝ որպես անհատ ձեռներեց, նկարիչ և մշակութային գործիչ, ընդգրկված է անհատ ձեռներեցների ցանկում՝ համաճարակից տուժած բիզնեսի համար պետական աջակցություն ստանալու համար»,- նշել է Մոսմանը, գրում է ТАСС-ը: