«Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ»․ վարչապետ
![]() «Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ: Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ. ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարին կորոնավիրուսը ներկա է լինելու մեր կյանքում, և մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն»,- կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վաևրչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այսօր խնդիր կա, որպեսզի մենք բազմաթիվ հայրենակիցների վերադարձնենք հայրենիք և նրանց մեջ, բնականաբար, կան վարակված քաղաքացիներ. «Այս գործընթացը լինելու է շարունակական: Ուստի մեր խնդիրն է ապահովել կանոնների պահպանումը. առաջինը հանրային հաղորդակցությունն է, բարձրացնել մեր քաղաքացիների իմացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ, երկրորդը՝ վարչական մեթոդն է և մենք պարետատան հետ միասին որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել հարկադրանքի կանոնները»,- ասաց վարչապետը: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
