Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Աֆրիկայում վարակակիրների թիվը գերազանցել 100 հազարը

919
Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ., 12:20
Աֆրիկայում վարակակիրների թիվը գերազանցել 100 հազարը

Աֆրիկայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 108 109, մահացել է ավելի քան 3 260 հիվանդ, ապաքինվել 42 937-ը, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնի տվյալներին։

Ամենաշատ դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ 22 583, որտեղ համավարակն արագորեն տարածվում է:
Երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան նախօրեին հեռուստատեսային եթերով ելույթ ունենալիս հայտարարել էր, որ անցած շաբաթ հաստատված դեպքերի թիվը կազմել է երկրում վարակվածների ընդհանուր թվի մեկ երրորդը:
Համավարակի հարյուրավոր նոր դեպքեր են հայտնաբերվել Աֆրիկայի մի շարք երկրներում՝ Սիերա Լեոնեի Հանրապետությունում, Հասարակածային Գվինեայում, Սենեգալում, Գանայում, Գվինեա-Բիսաույում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: