Նիկոլ Փաշինյանը կգա Ազգային ժողով․ թեժ օրեր են սպասվում․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 2-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Այդ քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 11-ը, որից հետո հաշվետվությունը կքննարկվի նաև հունիսի 16-ին մեկնարկելիք լիագումար նիստերում: Հենց առաջին օրվա քննարկմանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա միայն բացման խոսքով հանդես կգա, որից հետո կսկսվեն բուն քննարկումները՝ ոլորտ առ ոլորտ: Նշենք, որ, բացի այս քննարկումներից, արդեն մայիսի 26-ից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է լինելու 26 հարց, այդ թվում՝ Կենտրոնական բանկի՝ 2019թ. գործունեությունը: Նկատենք, որ մայիսի 26-ից մեկնարկող նստաշրջանում նախագծեր ունի նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը բոյկոտում է նիստերը»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
