Հունաստանը #COVID_19 կորոնավիրուսի օգնությամբ ազատվում է փախստականներից․ #WSJ
3881
Հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ., 17:20
![]() Հունաստանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, ազատվում է փախստականներից՝ նրանց արտաքսելով Թուրքիա, գրում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ Հունաստանի ոստիկանությունը, պատճառաբանելով COVID-19-ի դեմ պայքարը, փախստականներին բռնի արտաքսում է Թուրքիա: Այս մասին են վկայում «Border Violence Observation Network» իրավապաշտպան կազմակերպության տվյալները: Մարտի վերջից առնվազն 250 փախստական ստիպված է եղել հեռանալ Հունաստանից: Վտարվածների ցանկում են հայտնվել նաև նրանք, ովքեր արդեն դիմել են ապաստան ստանալու համար: Իրավապաշտպանները կարծում են, որ Թուրքիա արտաքսված փախստականների թիվը հավանաբար ավելի շատ է, քան ներկայացված է զեկույցում: Հունաստանի կառավարության պաշտոնատար անձինք հերքում են նման տեղեկատվությունը: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
