«Կոչ եմ անում իրավապահ համակարգին՝ լրջորեն զբաղվել գրառման հեղինակով». Զառա Հովհաննիսյան
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոմն անձնավորություն, որն իրեն shame.am կայքի խմբագիր և Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն է ներկայացնում, անուն-ազգանունն էլ Արտյոմ Խաչատրյան է, սարսափելի բառապաշարով, հերթական անգամ, թիրախավորել է կնոջը, և ավելին, նրա աղջիկ զավակին՝ միաժամանակ ատելություն տարածելով կանանց նկատմամբ։ Ես ոչ միայն խստորեն դատապարտում եմ այս անձի վարքը, այլև կոչ անում իրավապահ համակարգին լրջորեն զբաղվել գրառման հեղինակով, որպես ատելության խոսք տարածող և սպառնալիքներ հնչեցնող, հանրային առողջությունն ու անդորրը խաթարող անձի։ Ասեմ ավելին, նման գրառումները հայոց լեզվի անարգանք են և մեր ժողովրդի զգայարանների նկատմամբ՝ խոշտանգում։ Հնարավոր չի պատկերացնել, որ նման նողկալի գրառումներ կատարող անձը կարող է լինել կայքի խմբագիր, էլ չասեմ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ Այսքան դեռևս մեր իրականությունը չէր նվաստացել․․․»: |
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1212:24«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան
3512:06Ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից
4512:00«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
3811:48Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (տեսանյութ)
4011:30«360 բնակչություն ունեցող գյուղում կա մոտ 2-3000 սև բերետավոր». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
4711:24