«Այն ամենը, ինչ պիտի իմանալ գիտության մասին Հայաստանում». Նարեկ Սարգսյան
![]() Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սմբատ Գոգյանի հրաժարականի առթիվ մի բան պատմեմ իմ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից։ 2014-ին թեզը գրելիս իմ ղեկավար Մարգարիտա Ռուխկյանն ինձ տվել էր կարդալու մի շարք ատենախոսություններ՝ նախկինում պաշտպանված։ Դրանցից մեկը պատկանում էր մի շատ հայտնի մարդու, որը հիմա էլ եթերով հարցազրույցներ է տալիս և կարծիքներ հայտնում։ Մեղմ ասեմ՝ խելացիությամբ աչքի չի ընկնում։ Մի օր սուրճի սեղանի շուրջ նստած ենք, ասում եմ. «Տիկիʹն Ռուխկյան, բայց հավատաս չի գալիս, որ էդ մարդը սենց դիսերտացիա կգրեր, հաստատ ինքն ա՞ գրել»։ Ասում ա. «Էդ ի՞նչ հարց ես տալիս։ Պարզ չի՞, որ ինքը չի գրել»։ Ասում եմ. «Բա ո՞վ ա գրել»։ Ասում ա. «Էսինչ էսինչյանը», տալիս ա անունը ու հանգիստ նայում ա վրես։ Ասում եմ. «Տիկին Ռուխկյան, դուք հիմա լո՞ւրջ եք նայում վրես»։ Ասում ա. «Հա բայց դա բոլորը գիտեն, ի՞նչ ես զարմանում։ Վիճակը տենց ա ու միշտ տենց ա էղել։ Ցավալի ա, բայց փաստ»։ Ահա այն ամենը, ինչ պիտի իմանալ գիտության մասին Հայաստանում։ Եթե ես դրա մասին նախօրոք իմացած լինեի, ոտք չէի դնի Գիտությունների ազգային ակադեմիա։ Չնայած պաշտպանությանս լավ կողմն այն էր, որ անձմաբ շփվեցի իմ կուռքերից մեկի՝ արվ. դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանի հետ, որով ամբողջ կյանք հիացել եմ ու չէի պատկերացնի, որ ինձ բախտ կվիճակվի հետը շփվելու»։ |

Նախիջևանի Օձասար լեռան վրա հայտնաբերվել է ուրարտական արքաների կորսված սեպագիր արձանագրությունը (տեսանյութ)
154Երեկ, 19:48
Ստեղծվել է լոլիկի նոր տեսակ՝ պոպկորնի հոտով
45902.06.2026, 00:35
Նախկինում անհայտ թիթեռների տեսակին անվանակոչել են Հռոմի պապ Լևոն 14-րդի պատվին
72624.05.2026, 00:46
Արհեստական բանականությունը վերականգնել է Վեզուվի զոհերից մեկի վերջին հուսահատ քայլը (լուսանկար)
92618.05.2026, 00:37
Նորվեգացի տղամարդը մեկուկես հազար տարեկան սրի պատյանի ոսկե զարդ է գտել
55117.05.2026, 18:46
Լրագրողներն ուսումնասիրում են ՀԴԲ-ի գաղտնազերծած տվյալները ՉԹՕ-ների վերաբերյալ
62709.05.2026, 21:06
