Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.

«Պուտինը դիվանագիտորեն մերժեց Փաշինյանին». Սուրեն Սուրենյանց

276
Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ., 16:45
«Պուտինը դիվանագիտորեն մերժեց Փաշինյանին». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինը դիվանագիտորեն մերժեց Փաշինյանին

Եվրասիական տնտեսական միությունում գազի տարանցման միասնական սակագին կարող է սահմանվել միայն միասնական բյուջեի և հարկման համակարգի առկայության դեպքում․ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ ինտեգրման այդպիսի մակարդակ ԵՏՄ-ում դեռևս չկա։ Պուտինը փաստացի ակնարկել է, որ պաշտոնական Երևանի առաջարկությունը մերժվում է ու գազի էժանացում ակնկալել պետք չէ։ Սա թերևս գիտակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, ով վերջին ասուլիսում զգալիորեն զգույշ էր արտահայտվում՝ հույս հայտնելով սոսկ, որ գազի սակագինը չի բարձրացվի։

Պուտինը դիվանագիտորեն մերժեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին, մյուս կողմից, ըստ էության, կսակածի տակ դնելով ԵՏՄ արդյունավետությունը»։