Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ցուկերբերգը դեմ է արտահայտվել համացանցի կարգավորման չինական մոդելին

2965
Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ., 23:15
Ցուկերբերգը դեմ է արտահայտվել համացանցի կարգավորման չինական մոդելին

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առցանց քննարկում է անցկացրել արդյունաբերության հարցերով եվրոհանձնակատար Թիերի Բրետոնի հետ։ Զրույցի ընթացքում Ցուկերբերգը վտանգավոր է համարել ինտերնետի կարգավորման տարածումը չինական մոդելի օրինակով:
Facebook-ի ղեկավարը նշել է, որ արևմտյան ժողովրդավարությունները կարող են ՉԺՀ-ին հակազդել իրենց «հստակ կարգավորիչ դաշտով»: Հարցն այն է, թե որ մոդելներից մեկը կլինի ավելի արդյունավետ և «կհաղթի աշխարհում»․ արդյունքը պարզ կլինի առաջիկա 5-10 տարիների ընթացքում: Ցուկերբերգը հավելել է, որ նա այս հարցում կողմ է սերտ համագործակցությանը եվրոպական ժողովրդավարական ինստիտուտների հետ։