Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

10 հազար դրամ՝ բաց տարածքում դիմակի առկայության պահանջը խախտելու համար․ նոր առաջարկ

1216
Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ., 11:30
10 հազար դրամ՝ բաց տարածքում դիմակի առկայության պահանջը խախտելու համար․ նոր առաջարկ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխել օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը՝ հոդվածը լրացնելով նոր մասով, որի համաձայն՝ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը կառաջացնում տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

«Մյուս հոդվածով առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ տուգանք․ խոսքը դիմակների պահանջի մասին է։ Գործող կարգի համաձայն՝ բաց տարածքներում այն չունենալը նախատեսում էր 100-250 հազար դրամ տուգանք, այժմ առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ։ Ինչ վերաբերում է փակ տարածքներին, ապա քաղաքացու դիմակ չկրելու համար տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Նա հստակեցրեց՝ «բաց տարածքների մասով պարտադիրի պահանջը վերաբերում է անձի մոտ դիմակի առկայությանը, ոչ թե այն կրելուն»։

ԱԺ նիստ