Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.

«Հաջորդ եթերը՝ մաքսանենգ ծիրան». Արտակ Գալստյան

306
Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ., 17:15
«Հաջորդ եթերը՝ մաքսանենգ ծիրան». Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաջորդ եթերը՝ մաքսանենգ ծիրան

Միքայել Մինասյանը կրկին մանրամասն ներկայացրեց իբր հերթական մաքսանենգ սիգարետի պատմությունը:

Այնքան մանրամասն, որ կարծես կա՛մ մասնակից է, կա՛մ էլ հենց իրենն է:

Ի դեպ, նույն մանրամասնությամբ էլ նկարագրում էր իբր ադամանդի գործը:

Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ կալանավորվել են հենց իր ապրանքները և որպես հուսահատ ճիչ՝ առաջինն ինքն է գոռում:

Սակայն նշեմ նաև, որ Միքայել Մինասյանի խոսքերում ինձ համար կար մտահոգիչ դրվագներ:

Որտեղից հետախուզման մեջ գտնվող մարդուն որոշակի տվյալներ, այն էլ փաստաթղթային մակարդակի մեր օդանավակայանից:

Որտեղից նրան տեղեկատվություն ՌԴ-ից: Այն որ այս բիզնեսը ծաղկում էր ՀՀ-ում Սերժի ժամանակ, դա հանրահայտ փաստ էր, և ղեկավարում էր հենց Միքայելը, դա էլ գաղտնիք չէ:

Եթե իրենն է, ապա պարզ է, թե որտեղից այդ տվյալները, բայց այ մտահոգված եմ, թե ինչպես է կարողանում հետախուզման մեջ գտնվող մարդը, արտակարգ դրության պայմաններում, նման հանցանք կատարել:

Կրկին վերադառնում ենք հին ծեծված թեմային:

Նախկին կադրեր՝ բարձր պաշտոնների:

Ի դեպ, ներքին համոզմունք ունեմ, որ Միշիկի հաջորդ եթերը նվիրված կլինի մաքսանենք ծիրանին, մոտ 1500 տոննա, նախկինում լուրեր էին պտտվում, որ այդ բիզնեսը նույնպես իրենն է»: